Հնդկաստանի հյուսիսային Հարյան նահանգում 26-ամյա Փրիթի Սինգհը կեսարյան հատումով սիամական երկվորյակներ է ունեցել: Բժիշկները չեն կարողանում որոշել երեխաների սեռը և հրաժարվում են նրանց առանձնացնելու վիրահատություն կատարել:

Երեխաները չորս ձեռք, երկու ոտք, երկու սիրտ, երկու թոք ունեն և պատկանում են սիամական երկվորյակների հազվագյուտ տեսակին՝ դիցեֆալ պարապագներին, այսինքն՝ կողերով միացած երկվորյակներ են, որոնք ունեն երկու գլուխ, մեկ մարմին և մի քանի վերջույթ, հաղորդում է Daily Mail-ը:

Պրիթիի հղիության ընթացքում բժիշկները նրա մոտ ոչ մի պաթոլոգիա չեն հայտնաբերել: Նրանց կանխատեսումներով կինը պետք է սովորական երկվորյակներ ծննդաբերեր:

Այժմ նրանք հրաժարվում են առանձնացնել երկվորյալներին: Մարմնի ուժեղ դեֆորմացիայի պատճառով բժիշկները չեն կարողանում որոշել երեխաների սեռը, ինչի համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Բացի այդ՝ բարձր է հավանականությունը, որ առանձնանալուց հետո երեխաները չեն կարողանա քայլել, քանի որ նրանք ընդամենը երկու ոտք ունեն:

Երկվորյակների ծնողները և հարազատները ցանկանում են երեխաներին Նյու Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտ տանել, սակայն դրա համար ֆինանսական միջոցներ չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել