Չեխիայի Զդեհով գյուղի բնակիչները հավանություն չեն տվել տղամարդու գործունեությանը՝ գտնելով, որ վտանգավոր կենդանիների պատճառով կարող է ինչ-որ մեկը տուժել: Եվ նրանց բոլոր վախերը իրականացան, հաղորդում է Lad Bible-ը:

33-ամյա Միխալ Պրասեկը վայրի կենդանիներ պահելու թույլտվություն չստացավ, ինչը, սակայն, չխանգարեց նրան 2016-ին առաջին առյուծը ձեռք բերելու հարցում, այնուհետև՝ 2018-ին՝ նաև երկրորդին՝ էգ առյուծին: Տղամարդը պլանավորում էր զբաղվել գիշատիչների վաճառքով, սակայն նրա մտահղացումը ձախողվեց:

Фото © Facebook/Michal Fufik Prasek

Միխալի հոշոտված մարմինը առավոտյան փակ վանդակում հայտնաբերել է նրա հայրը: Դեպքի վայր ժամանած իրավապահները ստիպված են եղել երկու առյուծին էլ սպանել, քանի որ գազանները թույլ չեն տվել մոտենալ մարմնին: Առյուծները շատ առույգ վիճակում են եղել, ուստի դրանց տեղափոխելն անհնար է եղել: Իսկ տերը գազանների համար կանոնավոր կերպով վճարել է բոլոր տուգանքները:

Фото © Facebook/Michal Fufik Prasek

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել