Armsport.am-ը գրում է․

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Բանանց-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտովին» և ոչ-ոքի խաղացել:

Թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

«Բանանց-2»-ն այս հանդիպումից հետո իր միավորների թիվը հասցրել է 45-ի և շարունակում է եզրափակել Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Լոկոմոտիվը» 39 միավորով 4-րդն է:

Հաջորդ տուրի իր հանդիպումը «Բանանց-2»-ը կանցկացնի մարտի 10-ին` մրցելով «Բանանց-2»-ի հետ: «Լոկոմոտիվի» հաջորդ մրցակիցը կլինի առաջատար «Յունիոր Սևանը»: Հանդիպումը կկայանա մարտի 11-ին Ձորաղբյուրի մարզաբազայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել