«Ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմը կրկին տեղափոխվել է իր հին նստավայր՝ Բաղրամյան 26՝ լքելով Մաշտոցի 47 հասցեում հատկացված վայրը: Եվ  ահա, ինչպես պնդում են «Ժո­ղովուրդ» օրաթերթի աղբյուրները, մինչև տեղափոխումը, ՀՀ նախագահ Ար­մեն Սարգսյանի հրահանգով այնտեղ վերանորոգման որոշակի աշխատանք­ներ են իրականացվել:

Մեկնաբանու­թյան համար դիմեցինք նախագահի օգ­նական Հասմիկ Պետրոսյանին, որը հաստատեց փաստը. «Այո, ինչ-որ աշ­խատանքներ իրականացվել են, սակայն նշեմ, որ Բաղրամյան 26-ում ուղղակի արվել է մասնակի կոսմետիկ վերանորո­գում»,-ասաց նա:

Հարցրինք՝ դա եղել է նախագահի աշխատասենյակո՞ւմ, տի­կին Պետրոսյանը բացասական պա­տասխան տվեց՝ ասելով. «Աշխատանք­ներ եղել են ընդհանուր շենքում, աշխա­տակիցների սենյակներում»: Նշենք, որ հիմա Ա. Սարգսյանը զբաղեցնում է նույն աշխատասենյակը, որը ժամանակին Սերժ Սարգսյանինն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել