Հիգիենան բարդ գիտություն չէ, սակայն մեզնից շատերն ամեն դեպքում սխալներ թույլ են տալիս, և դրանք կարող են արժենալ ինչպես ձեր գեղեցկությունը, այնպես էլ առողջությունը:

Ստորև կներկայացնենք այն 10 տարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս իրենց անձնական հիգիենային հետևելիս, և խորհուրդներ՝ ինչպես դրանցից խուսափել:

1. Փռշտալու կամ հազալու ժամանակ բերանը ձեռքով փակելը

Բերանը ձեռքով փակելով մենք օգնում ենք, որ միկրոբներն ընկնեն մեր դեմքին: Արդյունքը կարող են լինել դեմքի կարմրածությունն ու մաշկի բորբոքվածությունը: Դա հատկապես վտանգավոր կարող է լինել ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Մենք տրորում ենք աչքերը, այնտեղ բակտերիաներ են ընկնում, ինչն էլ առաջացնում է կոպի բորբոքում:

Հազալու կամ փռշտալու ժամանակ ավելի լավ է քիթն ու բերանը փակել թաշկինակով կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, ծայրահեղ դեպքում՝ արմունկով:

2. Եղունգները կտրելը

Եղունգները բաղկացած են միմյանց միջև սոսնձված բազմաթիվ շերտերից: Մկրատի կամ կտրող այլ հարմարանքների կիրառումը ձևախեղում է եղունգների կառուցվածքը, և դրանք սկսում են շերտավորվել ու կոտրվել:

Եթե ձեզ պետք է կարճացնել եղունգները, ավելի լավ է՝ դրա համար խարտոց օգտագործեք:

3. Մոռանում եք ձեր ոտնաթաթերի և արմունկների մասին

Կրունկների ու ոտնաթաթերի վրա առաջանում է եղջերակալած մաշկ, որը ժամանակի հետ կարող է ճաքել ու ամենատհաճ զգացողություններ հարուցել: Կանոնավոր կերպով օգտվեք հատուկ խարտոցներից դրանք հեռացնելու համար:

Ինչ վերաբերում է արմունկներին, ապա կանոնավոր կերպով չխոնավեցնելու դեպքում դրանք կկոպտանան ու կճաքճքեն, ինչը ցավային զգացողություններ կառաջացնի:

4. Աչքերին մատիտ քսելը

Երբ դուք մատիտով կամ վրձինով դիպչում եք աչքերի լորձաթաղանթին, նրանց վրա բակտերիաների բազմացման համար բարենպաստ պայմաններ են ի հայտ գալիս, այդ պատճառով էլ հաջորդ անգամ դիմահարդարվելիս դուք կարող եք աչքի մեջ ինֆեկցիա անցկացնել:

Եթե ուզում եք ընդգծել ստորին կոպը, օգտագործեք ստվերաներկ: Այն վրձինով թարթիչների աճի գծից մի փոքր ներքև քսեք:

5. Քիթը փորփրելը

Մատները մանրէների կրողներ են, որոնք կարող են զանազան ինֆեկցիաներ հարուցել՝ ընկնելով քթի լորձաթաղանթ: Դա հատկապես վտանգավոր է, եթե դուք հարբուխ ունեք, քանի որ բակտերիաները կարող են տարածվել ողջ քիթ-կոկորդով: Ավելի լավ է քիթը ջրով լվացեք կամ հատուկ սարքավորում օգտագործեք:

6. Տարբեր կարիքների համար օգտագործում եք միևնույն սրբիչը

Ոչ մի դեպքում չի կարելի ուրիշի սրբիչն օգտագործել, իսկ մարդը տարբեր սրբիչներ պետք է ունենա դեմքի, մարմնի, ինտիմ հատվածների ու ոտքերի համար:

7. Լոգանքի գել ամեն օր օգտագործելը

Մեր մաշկի վրա ապրում են օգտակար բակտերիաներ, որոնք այն պաշտպանում են ինֆեկցիաներից ու օգնում են առողջ մնալ: Լոգանքի գելի ամենօրյա կիրառությունը քայքայում է այդ պաշտպանիչ խոչընդոտը: Մաշկն ավելի չոր է դառնում ու ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ:

Օճառ ամեն օր օգտագործել կարելի է միայն ձեռքերը, թևատակերը և ինտիմ հատվածները լվանալիս: Մարմնի մնացած հատվածները լոգանքի գելով լվացեք 2 օրը մեկ անգամ:

8. Չափազանց շատ քանակի ատամի մածուկ օգտագործելը

Ատամի մածուկի չափազանց մեծ քանակը ստիպում է, որ խոզանակը սահի ատամների վրայով, այլ ոչ թե մաքրի դրանք:

Ատամի մածուկի ճիշտ քանակությունը մեծերի համար սիսեռահատիկի չափ գունդն է, իսկ երեխաների համար՝ բրնձի հատիկի չափ զանգվածը:

9. Չափազանց շատ մազերի բալզամ օգտագործելը

Մազերի բալզամի մեջ կան սիլիկոններ ու այլ բաղադրիչներ, որոնց նպատակը ձեր մազերը փայլուն և հարթ դարձնելն է: Բայց այդ միջոցի առատ շերտը կարող է դրանք շատ շուտ կեղտոտել: Իսկ եթե բալզամն ընկնի գլխամաշկի վրա, ապա խցանվում են ծակոտկենները, ինչը հանգեցնում է մազերի չափազանց շատ ճարպոտության ու դրանց աճի դանդաղեցման:

Բալզամի օպտիմալ քանակությունը մի քանի կաթիլն է, որը պետք է օգտագործել միայն չոր ու կոտրտվող ծայրեր ունեցող մազերի համար:

10. Մարմնի հոտը քողարկելու համար օծանելիք կամ դեզոդորանտ օգտագործելը

Կեղտոտ մարմնի վրա օծանելիք կամ դեզոդորանտ օգտագործելով դուք միայն ուժեղացնում եք ամբրեն: Ավելի լավ է դրանք ցողեք լոգանք ընդունելուց հետո, և այդ ժամանակ հոտն ավելի հաճելի կլինի:

Եվս մի քանի օգտակար խորհուրդներ․

  • Հակաբակտերիալ էֆեկտով օճառ մի օգտագործեք: Այն թուլացնում է իմունիտետը ու կարող է լյարդի լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ հանդիսանալ:
  • Անկողինը պետք է փոխել շաբաթը մեկ անգամ:
  • Բարձը պետք է փոխել 2 տարին մեկ, ներքնակը՝ 8 տարին մեկ:
  • Դաշտանային ցիկլի ժամանակ տակդիրներն ու տամպոնները պետք է փոխել յուրաքանչյուր 4 ժամը մեկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել