«ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Նարինե Թուխիկյանը հայտարարագրել է երկու բնակարան և առանձնատուն:

Ն. Թուխիկյանը հայտարարագրել է նաև TOYOTA YARIS 1.3I մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10000 ԱՄՆ դոլար, 8117 ԱՄՆ դոլար և 5390 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցը կազմել է 188 250 ՀՀ դրամ:

Հավելենք, որ մինչ ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելը, Նարինե Թուխիկյանը զբաղեցնում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել