««Փաստ» թերթի աղբյուրը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Պարզվում է, որ վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ում առկա լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար:

Տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի ծախսերի սպասարկումը, քանի որ, ինչպես հայտնի է, պետբյուջեում, ինչպես նաև պահուստային ֆոնդում առկա են լուրջ խնդիրներ:

Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանին ներկայացվի հերթական վարկային պայմանագիրը, որն ավելի կմեծացնի ՀՀ արտաքին պարտքը: Ի դեպ, ուշագրավ է, որ այս, ինչպես նաև սրան նախորդած մյուս շատ այլ վարկեր բյուջեում առկա բացերը լրացնելու համար են վերցվում, ինչի մասին ժամանակին բազմիցս քննադատություններով հանդես էր գալիս ընդդիմադիր Փաշինյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել