«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները: Մեր տեղե­կություններով՝ աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը: Նրա փոխարեն գլխավոր տնօրե­նի խորհրդական է նշանակվել ՌԴ թաղասարցի Դավիթ Վարդանյանը, որը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից է: Այս գերատեսչությունը մշտապես իր ուշադրության տիրույթում է պահում հայկական երկաթգիծը:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Դարբինյանն ամեն ինչ արել է աշխատանքը չկորցնելու համար, ընդհուպ դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությանը՝ Մոսկվա: Արդյունքում նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական: Երկաթուղուց մեր լուրը հաստատեցին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել