Ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը, հաղորդում է NYT-ը:

Վեպը նկարահանվելու է հեռուստասերիալի ձևով: Սերիալի պրոդյուսերներն են լինելու գրողի որդիները՝ Ռոդրիգո և Գոնսալո Գարսիաները:

Նշվում է, որ ստեղծագործությունն էկրանավորվելու է առաջին անգամ:

Գարսիա Մարկեսը, որն առավել հայտնի է իր «Հարյուր տարվա մենություն» վեպով, 1982-ին արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում: Նա նման մրցանակի արժանացած առաջին կոլումբիացին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել