Իրաքյան Քրդստանը հավակնում է տարածաշրջնում դառնալ իսկապես կարևոր էներգետիկ հանգույց: Վստահ եմ, որ այս շրջանում ընթացող Էրբիլ-Բաղդադ բանակցությունները տալու են իրենց դրական արդյունքը, քանի որ Բաղդադը ևս գիտակցում է, որ Իրաքյան Քրդստանը մայրաքաղաք Էրբիլով շատ ավելի գրավիչ և անվտանգ է, քան հենց Բաղդադը: Առողջացող և անվտանգ դարձող երկրներին առաջինը նկատում են բիզնես օբյեկտները: Հենց այստեղ էլ փորձեմ կանգ առնել:

Հունվարի 19-ին «Pearl Petroleum»-ը, որը Էմիրությունների «Crescent Petroleum» և «Dana Gas» նավթային և գազային ընկերությունների հետ կազմում է համընկերություն, պայմանագիր է կապել Իրաքյան Քրդստանի կառավարության հետ մինչև 2022թ.-ը Չամչամալում գտնվող Խոր Մոր դաշտում գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ: 

Կոնսորցիումը պատրաստվում է 700 մլն դոլար ներդնել Խոր Մորում, որի արդյունքում ակնկալում է ներկայիս օրական 250 մլն խմ-ից այն մինչև 2021թ.-ը հասցնել մինչև 400 մլն խմ, իսկ մինչև 2022թ.-ը՝ 650 մլն խմ, որից հետո նախատեսվում է այն հասցնել մինչև 900 մլն խմ: Վերջին շրջանում Քրդստանը մտադիր է նաև սեփական գազի հաշվին լուծել նաև երկրի էլեկտրաէներգիայի խնդիրը: Վստահ եմ, որ այս պայմանագիրը դառնալու է Քրդստանի համար շատ կարևոր ու կենսական պայմանագիր: Մի կողմից նոր հորատանցքեր են փորվելու, նոր երկաթգիծ է կառուցվելու, մյուս կողմից՝ այն վայրը, որի համար կնքվել է պայմանագիրը, չի գտնվում, այսպես ասած, Բաղդադի և Էրբիլի միջև վիճահարույց տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել