Աշխարհի ամենահամեղ միրգն արդարացիորեն համարվում է մանգոստանը (լատիներեն անվանումը՝ Garcinia mangostana)։ Այս համեղ միրգն աճում է հավերժ կանաչ Լատինական Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում։ Այս միրգն իր իր չափսերով նման է միջին չափսի մանդարինի, մանուշակագույն է և շատ փափուկ։

Մանգոստանը անվանում են «մրգերի թագուհի»։ Պտուղի համը նման է անանասի, դեղձի, ծիրանի, ելակի և մանգոյի համերի յուրահատուկ համադրությանը։ Այս մրգի մասին խոսել է նաև փիլիսոփա և բնագետ Դեյվիդ Ֆերչայլդը։ Նա մանգոստանը համարում էր աշխարհի ամենազարմանալի միրգը։ Իսկ հայտնի շվեդ գիտնական Էրիկ Մեբերգը գրում էր, որ սրբապղծություն կլինի անգամ այս մրգի համի նկարագրության փորձը, քանի որ այն ավելի շուտ աստվածների համար է նախատեսված, քան մարդկանց։ Բացի համից՝ այս միրգն ունի նաև բուժիչ հատկություններ։ Հազարամյակներ շարունակ այն օգտագործել են ոչ միայն որպես սնունդ, այլ նաև որպես դեղամիջոց։

Այն շատ հարուստ է վիտամիններով և համարվում է աշխարհի ամենահզոր հակաօքսիդանտը։ Յուրահատուկ միրգը կարող է չեզոքացնել ազատ ռադիկալները և բարձրացնել իմունիտետը։ Ներկայումս գիտնականները ցանկանում են այն օգտագործել օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել