Բերմուդյան եռանկյունին տարածք է Խաղաղ օվկիանոսում, որը սահմանափակվում է Ֆլորիդայի, Բերմուդյան կղզիների և Պուերտո Ռիկոյի բարձունքներից կազմված եռանկունով։ Նրանք, ովքեր կարծում են, որ Բերմուդյան եռանկյունում իրոք անհետանում են նավեր և ինքնաթիռներ, դրանք բացատրելու համար մի շարք տեսություններ են առաջ քաշում՝ սկսած տարօրինակ եղանակային պայմաններից, վերջացրած այլմոլորակայինների և Ատլանտիդայի բնակիչների կողմից առևանգվելուց։

Կոլումբոսն առաջինն է խոսել Բերմուդյան եռանկյունու անոմալիաների մասին

1492 թվականին Կոլումբոսը ցանկանում էր Ասիա հասնելու համար նոր ուղի գտնել, բայց հայտնաբերեց Ամերիկան։ Կոլումբոսն առաջին ճանապարհորդն էր, ով անցավ ներկայումս հայտնի Բերմուդյան եռանկունով։ Նրա գրառումներում նշվում է այդ տարածքի տարօրինակւթյունների մասին՝ կողմնացույցի սլաքների տարօրինակ պահվածք, հանկարծակիորեն առաջացած հսկայական հրդեհ, ծովի տարօրինակ լուսավորվածություն և այլն։

Անհետացած նավերի և ինքնաթիռնրի մեծ մասն այդպես էլ չի հայտնաբերվել

1600 թվականից սկսած այս տարածքում նավեր են անհետանում։ Անհետացումները շատերը կապում են Գոլֆստրիմի հետ։ Այս տարածքում ջրի արագությունը հասնում է 2.5 մ/վ-ի, այդ պատճառով ցանկացած աղբ, բեկոր և անգամ ինքնաթիռ մի քանի րոպեի ընթացքում կարող է տեղափոխվել մի քանի կիլոմետր հեռու։ 1925 թվականին անհետ կորել էր SS Cotopaxi կազմակերպության Clinchfield Navigation բեռնատար նավը։ 90 տարի անց Կուբայի իշխանությունները Կարիբյան ծովում հայտնաբերել են այդ նավը։ Նավի վրա անձնակազմի հետքեր չեն երևացել։

Այս տարածքում կողմնացույցի սլաքները սխալ ուղղություն են ցույց տալիս

Այստեղ կողմնացույցներն իրենց տարօրինակ են դրսևորում և սխալ ուղղություն են ցույց տալիս։ Ընդունված է համարել, որ Երկրի մագնիսական դաշտն անցքեր ունի։ Երկրի վրա կան բազում վայրեր, որտեղ կողմնացույցը սխալ ուղղություն է ցույց տալիս, այնպես որ, Բերմուդյան եռանկյունին միակ վայրը չէ, որտեղ նման անոմալ երևույթ է հանդիպում։

Բերմուդյան եռանկյունում ավելի շատ նավ է անհետացել, քան մեզ հայտնի է

Նավերի և ինքնաթիռների ոչ բոլոր անհետացումներն են լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից։ Ավելին՝ որոշ պատահարների մեղավորները համարվում են մարդիկ։ Համաձայն սկեպտիկների՝ այս տարածքում նավերի վթարների միակ մեղավորները նրանց անձնակազմերն են։

Բերմուդյան եռանկյունին իրականում ավելի մեծ է

Բերմուդյան եռանկյունին ընդգրկում է 1 միլիոն քառակուսի կմ տարածք, սակայն որոշ մասնագետներ ենթադրում են, որ անոմալ շրջանն անհամեմատ ավելի մեծ է։

Ժամանակի պորտալ

1970 թվականին Բրյուս Գերնոնը, հայրը և ընկերը Բահամյան կղզիներից թռել են և ուղղություն են վերցրել դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ։ Բարձրություն հավաքելուց հետո օդաչուն առջևում նկատել է տարօրինակ ամպ։ Ամպի մեջ վառ լույսեր են եղել։ Գերնոնի և ուղևորների մոտ անկշռության զգացողություն է առաջացել։ Բոլոր նավիգացիոն սարքերը դուրս են եկել շարքից, կողմնացույցի սլաքները սկսել են տարօրինակ կերպով պտտվել։ Երբ ինքնաթիռը դուրս է եկել այդ տարածքից, Բրյուսը նկատել է, որ արդեն մոտենում են Մայամի Բիչին։ Թռիչքը տևել էր 45 րոպե, չնայած որ այն պետք է տևեր 75 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել