Մեծ Բրիտանիան միայն մշուշը, թագուհին և Շերլոկ Հոլմսը չէ։ Նրանք ունեն մի շարք հետաքրքիր անականկալներ, որոնք կարող են զարմացնել արտասահմանցիներին։ Գիտե՞ք, որ անգլոսաքսերը տնային կենդանիների մեծ սիրահար են։ Նաև նրանք երբեք անուշադրության չեն մատնի օգնության կարիք ունեցող անծանոթին։

Ցրտադիմացկունություն

Անգլիացիները երբեք տաք ձմեռային հագուստ չեն կրում։ Հունվարին շորտերով և կոշիկներով մարդիկ կարող են զարմացնել միայն զբոսաշրջիկներին։ Ի՞նչն է այսպիսի ցրտադիմացկունության գաղտնիքը։

Իրականում անգլիացիների բախտն ուղղակի բերել է աշխարհագրական դիրքի առումով. կղզին գտնվում է տաք հոսանքների ազդեցության գոտում, այդ պատճառով ջերմաստիճանը շատ հազվադեպ է +5-7°C-ից ցածր լինում։

Կարտոֆիլով ձուկ

Անգլիական ֆաստֆուդը կարմրեցված կարտոֆիլով ձուկն է։ Անգամ Չարլզ Դիքենսն է այս մասին գրել «Օլիվեր Թվիստում»։ Տեղի բնակիչներն այս ուտեստը ուտում են 19-րդ դարից սկսած և չեն ցանկանում հրաժարվել դրանից։ Առաջինը՝ այն մատչելի է. պատրաստելու համար բավական է սովորական ձուկ ունենալ։ Երկրորդ՝ այն շատ սննդարար է. մեկ բաժնի մեջ կա 1000 կալորիա։ Եվ վերջապես՝ այն ավելի օգտակար է, քան համբուրգերը։

Թեյ

Անգլիացիները թեյ սիրող ազգ են։ Վիճակագրության համաձայն՝ այստեղ տարեկան 60 միլիարդ բաժակ թեյ են ըմպում։ 98% հավանականությամբ այդ թեյերը պատրաստված են կաթով։ Արդեն 200 տարի է, ինչ քննարկվում է՝ կաթը թեյի մեջ ավելացնե՞լ, թե՞ թեյը կաթի մեջ։

Սակայն անգլիական լավագույն թեյը կաթով թեյը չէ։ Նրանք պաշտում են կրեմային կամ դևոնշիրյան թեյը։ Դրա հետ մատուցում են նաև սկոն բուլկիներ, սերուցք և ջեմ։

Քաղաքավարություն և հանդարտություն

Քաղաքավարությունն անգլիացիների այցեքարտն է։ Այն մի ամբողջ փիլիսոփայություն է։ Երկրի բնակիչները փորձում են կառավարել իրենց էմոցիաները և ուրիշներից էլ նույնն են պահանջում։ Եթե ձեզ հարցնեն՝ ինչպե՞ս եք, դա չի նշանակում, որ պետք է պատմեք ձեր անձնական կյանքի մասին։ Իդեալական պատասխանը կլինի «Լավ եմ»-ը։ Նաև մի պատմեք ձեր ընտանեկան և աշխատանքային խնդիրների մասին, հակառակ դեպքում ձեզ չեն հասկանա։

Անգլիական հումոր

Զուսպ անգլիացիները շատ լավ են կարողանում կատակել։ Նրանք ծիծաղում են ամեն ինչի վրա՝ քաղաքականության, իրենց և անգամ այնպիսի արգելված թեմաների վրա, ինչպիսիք են մահը կամ դժբախտ պատահարները։ Ճիշտ է, այսպիսի հումորները շատ դժվար է հասկանալ, քանի որ նրանք կատակում են անթափանց հայացքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել