Tert.am-ը գրում է.

Աննա Հակոբյանն իր հրապարակմամբ հաստատում է, որ լրատվամիջոցը ճիշտ էր, և որ որևէ ապատեղեկատվություն չի տարածել: Իսկ վարչապետի լեքսիկոնի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև հասարակությունն ըստ արժանվույն նույն լեքսիկոնով հակադարձում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

«Իրենք հաստատեցին, որ լրատվամիջոցները որևէ ապատեղեկատվություն չեն տարածել: Այն, ինչը գրել է «Հրապարակ» թերթը, փաստորեն, իրականությանը համապատասխանում էր. վարչապետի կինը և դուստրը Բրյուսելում են եղել և պատվիրակության կազմում չեն եղել: Հիմա չեմ հասկանում վարչապետի այդ լեքսիկոնը, և նախկին լրագրող, հիմա վարչապետի տիկին, հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի արձագանքը չեմ հասկանում»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահը:

Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոդվածով անդրադարձել էր մարտի 4-ի երեկոյան Բրյուսելի փողոցում Հայաստանի պատվիրակության հետ Բելգիա մեկնած հայ լրագրողների խմբի հետ հանդիպմանը և դրանից հետո ԶԼՄ-ներում հայտնված լուրերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր կնոջ հոդվածով և կատարել էր հետևյալ գրառումը. «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել