Այսպես կոչված gender pay gap-ի դեմ պայքարը կամ տարբեր սեռի մարդկանց միջև աշխատավարձի տարբերությունը, Google-ում հանգեցրել է կանանց հանդեպ կողմնակալ վերաբերմունքի: Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում:

«Google-ն այս տարվա համար 10.677 աշխատակիցների լրացուցիչ վարձատրության նպատակով 9.7 միլիոն դոլար է առանձնացրել: 2018 թ.-ի վերլուծությունը ցույց է տվել, որ աշխատակիցների վարձատրությունը ճշգրտման կարիք ունի: Ընկերության աշխատանքային կոդեքսի շրջանակներում պարզ է դարձել, որ տղամարդ աշխատակիցներին պետք է ավելի շատ հավելավճար տրամադրել, քանի որ նրանք կանանցից ավելի քիչ գումար են ստացել»,- ասվում է Google-ի հայտարարության մեջ:

Աշխատավարձը վճարելու համար կորպորացիան հատուկ ալգորիթմ է մշակել, որը հաշվի է առնում արտադրողականությունը, գտնվելու վայրը և պատրաստի արտադրանքը: Սրանից փորձել են հեռացնել խտրական մոտեցում պայմանավորող գործոնները, ինչի համար տարեկան «աշխատանքի վարձատրության արդարացիության վերլուծություն» է կատարվում: Միևնույն ժամանակ, վճարումների չափի վրա ազգում են նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք պետք է հիմնավորված լինեն:

Կորպորացիան հոգ է տարել աշխատանքի հավասար վարձատրության համար Google-ի նախկին ինժեներ Քել Էլիսի լայն արձագանք ստացած դատական հայցից հետո, երբ նա 2010-ին հայտարարել էր, որ գործատուն խտրական մոտեցում է ցուցաբերում կանանց նկատմամբ: Հայցին միացել էին մի քանի հազար աշխատակիցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել