Մոնրեալի և Քվեբեկի նահանգի մյուս քաղաքների խոշորագույն ռադիոկայանները դադարել են եթեր արձակել Մայքլ Ջեքսոնի երգերը՝ փոփ-երաժշտության արքայի հասցեին մանկապղծության նոր մեղադրանքների պատճառով, որոնք նրա դեմ առաջադրվել են Leaving Neverland վավերագրական ֆիլմի հերոսների կողմից: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: Խոսքը վերաբերում է CKOI, Rythme և The Beat, ինչպես նաև մի քանի այլ ռադիոկայանների, որոնք մտնում են Cogeco Media մեդիահոլդինգի մեջ:

Ընդհանուր առմամբ, դրա կառավարման ներքո են գտնվում 20-ից ավելի ռադիոկայաններ: «Մենք ուշադիր ենք ռադիոլսողների մեկնաբանությունների նկատմամբ, որոնք արվել են (Leaving Neverland) վավերագրական ֆիլմի թողարկումից հետո»,- պարզաբանել է հոլդինգի ներկայացուցիչ Քրիստին Դիքերը: Նա հավելել է, որ Cogeco Media-ի ռադիոկայանների լսարանը գնահատվում է շաբաթական 5 մլն ունկնդիր: HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նեւեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում Է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել էր մարտի 3-ի երեկոյան: Վավերագրական ֆիլմը ներկայացնում է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 և 11 տարեկանում երաժիշտի կողմից քանցիս սեռական ոտնձգությունների են ենթարկվել նրա Neverland ռանչոյում: Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր է: Նա նաև արժանացել Է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) և ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին: Աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում է եկամուտներ բերել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել