Տարիներով խոսել են բուհական համակարգի, մասնավորապես` ԵՊՀ կուսակցականացման մասին: Դեմքի նույն համոզված արտահայտությամբ շարունակում են պնդել, թե ԵՊՀ-ն կուսակցականացված էր:

Հարգելի սիրելիներ, գուցե չալարե՞ք և մի փոքրիկ հետազոտությո՞ւն անեք, թե, օրինակ, ԵՊՀ կառավարման ստորաբաժանումներում` ռեկտոր, պրոռեկտորներ, վարչության պետեր, բաժնի պետեր, դեկաններ, դեկանների տեղակալներ, ամբիոնների վարիչներ, կենտրոնների և ինստիտուտների տնօրեններ, քանիսն են վերջին 20 տարում կուսակցական պատկանելություն ունեցել, և ընդհանուրի քանի տոկոսն են կազմել կուսակցականները:

Հավատացնում եմ, ձեզ անակնկալներ են սպասվում: Նույնիսկ կամաչեք, որ տարիներ շարունակ այդ թեմայով այնքան եք խոսել, որ ձեր հորինած միֆերին մինչև այսօր ինքներդ հավատում եք: Ես, իհարկե, կարող եմ հրապարակել, բայց չեմ պատրաստվում ձեր գործը ձեր տեղն անել, ժամանակ չկա: Ի գործ, պարոնայք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել