Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դա տեղի ունեցավ մարտի 6-ի հերթական նիստում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2:

Նախագիծը քննարկվել էր Ազգային ժողովի մարտի 5-ի նիստում: Հեղինակ Ուրիխանյանն այն համարել է կարևոր նշանակության` նշելով, որ նախագծի վերաբերյալ հարյուրավոր նամակներ է ստացել ուսանողներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել