Armsport.am-ը գրում է․

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակի մասին: Այդ խաղում նա գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

«Հնարավոր է` սա լավագույն ֆուտբոլն է, որին ես երբևէ մասնակցել եմ: Մենք հաղթեցինք աշխարհի լավագույն ակումբին:

Շատ հպարտ եմ ու կարծում եմ, որ մենք շատ մարդկանց ուրախացրինք:

Ֆուտբոլում պարզապես պետք է թուլանալ և հաճույք ստանալ խաղից»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ամստերդամում կայացած առաջին խաղն ավարտվել է Սոլարիի` 2:1 հաշվով հաղթանակով: Այսպիսով, «Այաքսը» դուրս է եկել ՉԼ-ի քառորդ եզրափակիչ, իսկ Մադրիդի «Ռեալն» ավարտել է ելույթները մրցաշարում:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել