«Լուրեր կան, որ դիալիզի բիզնե­սի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստա­նալու հարցում Դուք եք օգնել, երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին:

«Ես որևիցե մեկին աշխատանքի չեմ տե­ղավորել»: Ճանաչո՞ւմ եք նրանց: «Ոչ»: Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ չեն աշխատել, ինքը կդժվա­րանա կարծիք հայտնել:

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սամվել Ադյանին և ևս 2 հոգու, որոնք կասկածվում են կահույքի բիզնեսով զբաղվող «Զորաշեն» ընկերությանը դիալիզի ոլորտում ներդնելու մեջ:

Ի դեպ, ըստ լուրերի, «Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին. նրա մեքենայից դիա­լիզի ապարատներ են հայտնաբերվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել