Բրազիլական Սան Պաուլու քաղաքում մեկնարկած ամենամյա կառնավալի շրջանակում Rosas de Ouro սամբայի դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին ու հայ ժողովրդին: Դպրոցի կազմակերպած շոուն կոչվել է «Viva Hayastan»: Այն բաղկացած է եղել հինգ թեմայից՝ «Դրախտն Արարատի հովիտներում», քրիստոնեություն, հայկական հերոսներ, մշակույթ և «Մայր Հայաստան»:

Շոուն մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ, ինչին հաջորդել է հայկական դրոշի գույներով կռունկի «ելույթը»՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածնունդը:

«Հայկական դրախտ» բաժնում բեմադրվել են Ադամի և Եվայի, Նոյյան տապանի աստվածաշնչյան պատմությունները:

«Հայկական հերոսներ» բաժնում ցուցադրվել են Տիգրան Մեծ թագավորի և հայազգի տարբեր մարտիկների քանդակները, իսկ «Քրիստոնեություն» բաժնում սամբայի բրազիլացի վարպետները ներկայացրել են  Հայաստանում կրոնի պատմությունը, կաթողիկոսներին, սրբավայրերը:

Վերջին՝ «Մայր Հայաստան» բաժնում ներկայացվել է հայկական մշակութային ժառանգությունը:


Տեսանյութում այդ հատվածից փոքր դրվագ կարող եք դիտել 50:56 րոպեից.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել