Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Այաքսի» հետ պատասխան խաղում իր թիմի կրած պարտությունը (1:4), ինչի արդյունքում մադրիդյան թիմը դուրս մնաց հետագա պայքարից.

«Շատ ցավալի շաբաթ էր: Մենք ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից, ովքեր հիանալի աջակցություն ցուցաբերեցին թիմին դժվար պահին:

Մենք արեցինք ամենն, ինչ կարողացանք, այդ իսկ պատճառով խնդրում եմ երես չթեքել մեզնից:

Չեմ ցանկանում վատը խոսել իմ ֆուտբոլիստների մասին, բայց մենք, իսկապես, զգում էինք Ռամոսի կարիքն այս խաղում: Հիմա ես վատ իրավիճակում եմ գտնվում, շատ բարդ մրցաշրջան է, բայց մենք պետք է բնավորություն ցույց տանք և ավելի մեծ ցանկություն, քան` երբևէ:

Յուրաքանչյուրը կարող է հաջողության հասնել բարենպաստ պայմաններում, բայց միայն մեծագույններն են իրենց ունակությունները ցույց տալիս դժվար ժամանակներում: «Ռեալն» ավելին է, քան մենք բոլորս: Այն միշտ վերադառնում է և ավելի ուժեղ է դառնում»,- Սոլարիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել