Panorama.am-ը գրում է․

Արբակիր վարչական շրջանում գտնվող մանկապարտեզում, որտեղ երեք տարեկան երեխայի սրտի կանգն էր գրանցվել, այս պահին էլ քննիչներ են աշխատում, դեպքի վայրի զննություն է կատարվում։

Հիշեցնենք, որ մանկապարտեզից Արաբկիր ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել։

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ  ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում երեք ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մարտի 4-ին՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգնով տեղափոխվել է Երևան քաղաքի 2015 թվականին ծնված բնակիչ: Նախնական տվյալներով՝ նույնը օրը, 3 ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Դեպքի առթիվ մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով, որը նույն օրը վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել