«Վերջերս մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Երևանի քա­ղաքապետ Հայկ Մարությանը շաբաթ­ներ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցան­կանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել է այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել:

Սակայն իրավիճա­կը քաղաքային իշխանությունում հունից դուրս է գալիս, իսկ Հ. Մարությանի նյար­դերը տեղի են տալիս: Ավելին՝ «Իրա­վունքին» հասած տեղեկությունների հա­մաձայն՝ նախորդ շաբաթ հերթական մի­ջադեպն է տեղի ունեցել քաղաքապետարանում:

Վթարային շենքի բնակիչնե­րից մեկը դանակով մտել է քաղաքապե­տարան և պահանջներ ներկայացրել: Բնակչին հաջողվել է հեռացնել քաղա­քապետարանից, բայց այս մասին հրա­հանգվել է լռել, որպեսզի հերթական մեծ աղմուկը չբարձրանա:

Տպավորությունն այնպիսին է, որ եթե տարբերակ լիներ Խորենացի 13 հասցեում գտնվող հին երևանյան կոլորիտային շենք հանդի­սացող նախկին Լուսավորության նախա­րարության շենքն էլ ինչ-որ ձևով ծած­կել, որպեսզի չերևա, որ քանդել են, սա էլ կկոծկեր քաղաքապետարանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել