Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհները ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսեցնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։ Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը և մանրամասն ներկայացրեց ամեն ինչ։ Դուք ոչ մի փաստ այդպես էլ չբերեցիք, որ պետական կառույցներն ինչ-որ բան թաքցրել են։ Ի դեպ, պետական տարբեր կառույցներ այս հարցում միասնական են գործում, քննչական մարմնի և դատախազության հայտնելը ևս թափանցիկություն է նշանակում։ Հիմա էլ չեք հասկանում, թե ինչ ասել է ծառայության հետ կապ չունեցող մահ։ Չեմ զարմանում, որ չեք հասկանում, բայց ներկայացնեմ. զինծառայողներն անձնական կյանք էլ ունեն, որը կապ չունի ծառայության հետ։ Կրկնում եմ՝ հեռու մնացեք զոհերի շահարկումից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել