«Չնայած երեկ մեկնարկած յոթերորդ գումարման խորհրդարանի օրակարգում ընդամենը 5 քննարկվող հարց էր ընդգրկված, ու պատգամավորները թեթև ռեժիմով էին աշխատում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նրանց գերլարված օրեր են սպասվում. ԱԺ արտահերթ նիստե­րի պակաս չի լինելու:

Բանն այն է, որ մոտ 50 նախագիծ է առկա Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանց մի մասը՝ պատգամավորնե­րի ներկայացրածները, դեռևս չունի կառավարության եզրակացություն, իսկ մի մասն էլ, որոնք արդեն կառա­վարության կողմից են ներկայացված, դեռևս քննարկում չեն անցել մշտական հանձնաժողովներում և այդ պատճառով ընդգրկված չեն այս նիստի օրակարգում:

Միևնույն ժամանակ, տեղեկացանք, որ կան նախագ­ծեր, որոնք կառավարության կողմից ճանաչվել են անհետաձգելի, և քանի որ այս նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել, առաջիկայում տեղի կունենա նաև արտահերթ նիստ դրանք քննարկելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել