Operativ.am-ը գրում է․

Volvo-ի եւ Նանյանի տեխնոլոգիական համալսարանի ստեղծած 80 ուղեւորատեղով աշխարհի առաջին անօդաչու էլեկտրական ավտոբուսը երեքշաբթի ներկայացվել է Սինգապուրում:

Արտադրողներն իրենց ստեղծածն անվանում են աշխարհում առաջինը, որի փորձարկումները ճանապարհներին կսկվեն մի քանի ամսվա ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս մասնագետները հատուկ փորձադաշտում արդեն ավարտել են 12 մետրանոց ավտոբուսի հաջող փորձարկումները: Տրանսպորտային միջոցի ընթացքի պաշարը կազմում է 25 կմ, այն լիարժեք լիցքավորվում է 6 րոպեում: Ավտոբուսը հագեցած է GPS համակարգով, սենսորներով, որոնք թույլ են տալիս օպտիկական համակարգերի միջոցով ստանալ եւ մշակել այլ օբյեկտների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ հատուկ տեսախցիկներով, որոնք հեռարձակում են մերձակայքերի եռաչափ պատկերը:

Տրանսպորտային միջոցի փորձարկումերը տեղի են ունենում վարորդի ներկայությամբ, ինչպես նաեւ նրա հետեւում գտնվող օպերատորի:

Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ անօդաչու ավտոբուսի կոմերցիոն օգտագործումը մինչեւ 2022 թվականը կսկսվի Սինգապուրի որոշ շրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել