168.am-ը գրում է․

Forbes հանդեսը Statista հետազոտական ընկերության հետ համատեղ կազմել է լավագույն բանկերի ցուցակը տարբեր երկրներում՝ հիմնվելով գլխավորապես հաճախորդների կարծիքների վրա: Հետազոտության արդյունքները մարտի 4-ին հարապարակվել են հրատարակության կայքում:

Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ աշխարհի 23 երկրում: Բանկերի գնահատման հիմնական չափանիշը եղել է հաճախորդների բավարարվածությունը դրանց աշխատանքից, հաշվի են առնվել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են վստահությունը բանկերի նկատմամբ, նրանց կոմից առաջարկվող պայմանները, հաճախորդների սպասարկումը, թվային ծառայություններն ու ֆինանսական խորհրդատվությունները: Հետազոտության արդյունքներով յուրաքանչյուր երկրում որոշվել են հինգից մինչեւ 60 առաջատար բանկեր: Հանդեսն առաջին անգամ է նման վարկանիշ կազմել:

Վարկանիշում միջազգային ամենաբարձր դիրքերն զբաղեցրել են ING նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատը եւ ամերիկյան Citibank-ը, որոնք առավելագույն գնահատականներն են ստացել համապատասխանաբար ութ եւ վեց երկրում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել