Հարկ է հիշեցնել, որ երկու ամսից՝ մայիսի 23-ին, նշանակված են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որի արդյունքներով կնշանակվեն Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահը և հանձնակատարները:

Հիմա հարց. ի՞նչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք։

Եվրոպական միության հետ համագործակցությունն առավել հեռանկարային և ինստիտուցիոնալ դարձնելու համար կարիք կլինի կազմակերպել ևս մեկ այցելություն Բրյուսել՝ արդեն նոր խորհրդարանի և հանձաժողովի հետ համագործակցության շրջանակն ու ձևաչափը հստակեցնելու համար:

ՀԳ. Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ շատ զբաղված էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել