Այսպես՝ դուք անջատել եք լույսը, փակել եք վարագույրները, մի կողմ եք դրել հեռախոսը, սակայն չեք կարողանում քնել, ուրեմն՝ եկել է տարօրինակ մեթոդներ փորձելու ժամանակը։ Reddit-ի, Pikabu-ի և The Question-ի մի շարք օգտատերեր իրենց քննարկումներում առաջարկում են մի շարք թարմ գաղափարներ, որոնք կօգնեն արագ քնել։ Եվ ամենակարևորն այն է, որ այս ամենը նրանք փորձարկել են իրենց վրա։

Վախենալ և քնել

Սենյակում որևէ հրեշ պատկերացրեք և ձևացրեք, որ քնած եք։

  • Հնարք, որը միշտ աշխատում է․ պատկերացրեք, որ ձեր տուն մարդասպան է ներխուժել, ով սպանում է միայն արթուն մարդկանց։ Դուք պետք է քնած ձևանաք, որպեսզի նա հեռանա։ Հանգստացրեք ձեր շնչառությունը, թուլացրեք դիմամկանները, փորձեք քիչ շարժվել։

Հոգնած աչքեր

Հոգեթերապիայի հատուկ տեսակ կա, որը աչքի հատուկ վարժությունների միջոցով աչքը հանում է սթրեսից։ Այս սկզբունքը կարելի է օգտագործել նաև արագ քնելու համար։

  • Հարմարավետ տեղավորվեուց հետո մեկ րոպեի ընթացքում, որքան կարող եք, արագ թարթեք աչքերը։ Սա շատ ջանք է պահանջում և սովորաբար 45 վայրկյան անց շատ դժվար է դառնում շարունակելը։ Այս վարժությունից անմիջապես հետո հնարավոր է միանգամից քնել։

Ցուրտ

Գիտե՞ք՝ ինչու է հարկավոր օդափոխել սենյակը քնելուց առաջ։ Ցուրտ սենյակում քնելն ավելի հեշտ է։ Քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է, այդ պատճառով մի քիչ սառնությունը մարմնի համար ազդանշան է դառնում, որ եկել է հանգստանալու ժամանակը։

  • Ծածկոցը հեռացնում ենք այնպես, որ ցուրտ լինի։ Կարելի է բացել պատուհանը կամ միացնել օդափոխիչը։ Այսպես պառկեք այնքան ժամանակ, մինչև որ սառչեք։ Կարելի է նաև ցուրտ տեսարան պատկերացնել։ Այնուհետև ծածկվեք և մինչ տաքանալը կքնեք։

Սպիտակ աղմուկ

Սպիտակ աղմուկը միալար ձայն է, որը խլացնում է մնացած բոլոր ձայները։ Դա կարող է լինել ջրվեժի ձայն, տերևների խշշոց և այլն։ Իմիջիայլոց, այս հնարքն օգտագործվում է նաև ականջներում լսվող ձայնը բուժելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել