Աշխարհի ամենահարուստ կինն, ըստ Forbes-ի, L՛Oreal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսն է, որի կարողությունը կազմում է 49,3 մլրդ դոլար:

Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 7.1 միլիարդ դոլարով կամ 17 տոկոսով:

Ի դեպ, մոլորակի ամենահարուստների վարկանիշային աղյուսակում Մայերսը 15-րդ տեղում է: Forbes ամսագիրն ամենահարուստների ամբողջական ցուցակը կհրապարակի մարտի 5-ին:

1997 թվականին Բետանկուր-Մայերսը դարձել է L՛Oreal-ի կառավարման խորհրդի անդամ: Մայերսն ընկերության հիմնադիր և մազի ներկերի գյուտարար Էժեն Շուլլերի միակ թռնուհին է և Լիլիան Բետանկուրի միակ դուստրը:

2018 թվականին Forbes-ի վարկանիշային աղյուսակում ամենահարուստ կինը Walmart հիպերմարկետների ցանցի հիմնադիրի դուստր Էլիս Ուոլթոնն էր: Նրա կարողությունը գնահատվել էր 46 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել