Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի Kan հանրային հեռարձակման կորպորացիան կարգադրել Է չեղարկել «Եվրատեսիլ-2019»-ի՝ կանոնների խախտմամբ վաճառված տոմսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կորպորացիան մարտի 5-ին հայտնել Է իր կայքում: 
«Խախտումների պատճառով Kan-ը կարգադրել Է չեղարկել «Եվրատեսիլ»-ի մի շարք վաճառված տոմսեր: Սա ներքին հետաքննության առաջին փուլն Է Leaan տոմսարկղի նկատմամբ, որը դեռ մինչեւ վաճառքների պաշտոնական մեկնարկը եւ, հակառակ աշխատանքի սահմանված սկզբունքներին, լավագույն տեղերի տասնյակ տոմսեր Է տրամադրել մշակույթի եւ սպորտի աշխարհի բարձրաստիճան գործիչների»,-նշել են կորպորացիայում: Kan-ի ղեկավարությունը Leaan տոմսարկղից պահանջել Է «անհապաղ չեղարկել «Եվրատեսիլ» մրցույթի՝ կորպորացիայի պաշտոնական կանոնների խախտմամբ վաճառված բոլոր տոմսերը»: «Հեռախոսով կամ գրասենյակում իրացված նման տոմսերի վաճառքը պետք Է չեղարկվի, իսկ տոմսերը պետք Է վերադարձվեն տոմսարկղ՝ Kan-ի կանոններին համապատասխան իրացնելու համար»,-մատնանշել են կորպորացիայում: 
Տոմսերի վաճառքը «Եվրատեսիլ» մասնագիտացված կայքում սկսվել Է փետրվարի 28-ի երեկոյան: «Մեկ ժամ անց մրցույթի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառված Էին: Ընդ որում Եվրոպայից, Ամերիկայից եւ Ավստրալիայից մրցույթին ներկա լինել ցանկացողներից շատերը գանգատվել են կայքին հասանելի լինելու խնդրից»,- նշել Է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը: Նրա տվյալներով՝ դրանից շատ չանցած սացիալական ցանցերում առաջարկություններ են հայտնվել կազմակերպիչների կողմից սահմանված գները 2,5 անգամ գերազանցող գներով տոմսերի վաճառքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել