Yerkir.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հնարավորությունը: Այդ մասին այսօր նա ասաց Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում:

Դիտարկմանը՝ օրերս  Բելառուսի` գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ Դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակում է,  ինչ-որ որոշում չէ մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Դա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ` գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», -

Նախարարը հավելեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում,  ՀԱՊԿ-ի քարտուղարությունը ևս համապատասխան աշխատանքներ է  իրականացնում այս հարցի լուծման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Դավիթ Տոնոյանը հայտնեց՝ կայուն վերահսկելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել