Ներկայացնում ենք բնական միջոցներով պատրաստվող մի դեղատոմս, որում օգտագործվող բաղադրիչներից մեկը համարվում է քաղցկեղը կանխարգելող և բուժող միջոց: Քրքումն (куркума) օգտագործվում էր Հնդկաստանում դեռևս հին դարերում. այն համարվում էր օրգանիզմից տոքսինները հեռացնող արդյունավետ միջոց: Այժմ նույնիսկ գիտականորեն ապացուցված է, որ քրքումն օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղը:

Բաղադրություն

  • Կես ճ/գ կոճապղպեղ (имбирь)
  • Կես ճ/գ դարչին
  • 1/6 թ /գ քրքում
  • Փոքր-ինչ հիլ
  • 500 մլ ջուր
  • Կես բաժակ կաթ
  • Մի փոքր մեղր (եթե ցանկանում եք)

Հիշեցնենք, որ հիլն (Cardamom) օգտագործվում է բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար՝ որպես խոտային համեմունք: Օգտագործվում է նաև թեյի համն ու բույրը փոխելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ այն իր հերթին դեպրեսիայի բուժման հիանալի դեղամիջոց է. ակտիվացնում է ուղեղի բջիջները և թարմացնող զգացում առաջ բերում:

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր համեմունքները և վրան ավելացրեք 500 մլ եռացրած ջուր, լավ խառնեք և ավելացրեք տաք կաթ: Խմեք խառնուրդն օրվա ընթացքում, որքան ցանկանաք:

Ծանուցում. սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին, այդ պատճառով մինչ դրանք գործածելը ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել