Չինացի կանայք սկսել են զանգվածաբար հրաժարվել կեսարյան հատումից: Հաշված ամիսների ընթացքում այդպիսի վիրահատությունների մակարդակը կրճատվել է, թեև նախկինի նման կրկնակի ավելի է, քան, օրինակ, սկանդինավյան երկրներում:

«Չինաստանը կարողացավ ազդել կեսարյան հատման աճի տեմպի վրա, երբ այլ երկրներ՝ այնպիսիք, ինչպիսին Բրազիլիան է, չկարողացան դա անել»,- նշել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Սյուզան Հելերսթայնը, որը Պեկինի համալսարանի հետազոտողների հետ համատեղ վերլուծել է ավելի քան 100 մլն նորածինների լույս աշխարհ գալու միջոցները:

«360»-ի տվյալներով՝ իրավիճակի փոփոխման վրա ազդել է մայրության պաշտպանության պետական ներդրումների ծրագիրը: Բացի այդ՝ երկրում սկսել է քարոզվել, այսպես ասած, «լավ ինքնազգացողության մշակույթը»: Երրորդ պատճառը համարվում է կանանց իրազեկվածությունը կեսարյան հատման վնասների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել