Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը սոցցանցերում դիմել է իր հետևորդներին՝ նրանց խնդրելով չվիրավորել թագավորական ընտանիքի անդամներին և միմյանց։ Ուղերձը հրապարակվել է պաշտոնական կայքում։

Նշվում է, որ նոր կարգը սոցցանցերում շփումն ավելի անվտանգ պետք է դարձնի, ինչպես նաև քննարկումների, առաջարկությունների և մեկնաբանությունների համար «մթնոլորտ» ստեղծի։

«Մենք խնդրում ենք բոլորին, ովքեր մեր ալիքների հետևորդն են, սոցցանցերի մեր հանրությունների բոլոր անդամների նկատմամբ վեհանձնություն, բարություն և հարգանք ցուցաբերել»,- ասվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել