5-ամյա Քերոլայն Կարիկոն և 8-ամյա Լեա Կարիկոն մարտի 3-ին՝ առավոտյան շուրջ 10։30-ին, երկօրյա որոնումներից հետո ողջ-առողջ հայտնաբերվել են, հաղորդում է Fox News-ը։ Նրանց գտել են երկու հրշեջներ՝ թափած կոնֆետի թղթերով։

Տեղի շերիֆ Հումբոլդթ Ուիլյամ Հոնսալի խոսքով՝ հրաշք է, որ աղջիկները ողջ են մնացել, քանի որ անանցանելի տարածքում են հայտնվել։

Տեղի իշխանությունները և Ագզային գվարդիան շուրջ 2 օր փնտրել են քույրերին՝ օգտագործելով ուղղաթիռներ և շներ։ Երեխաներին գտել են լավ տրամադրությամբ՝ իրենց տնից շուրջ 1․4 մղոն հեռավորությամբ։

Աղջիկներին դիմակայել օգնել են 4-H ակումբում ստացած հմտությունները, օրինակ՝ նրանք հապալասի տերևների ցող են խմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել