Panorama.am-ը գրում է․

Փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց մարտի 1-ին բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային:

ՀԿԵ-ից հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի վազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրեց, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում:

Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմում էր 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի էր: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել