Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:

Մեր տեղեկություններով՝ մասնավորա­պես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետա­գա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանություն­ների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունա­կել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները:

Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ:

Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյան­քի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual Partnership Action Plan) ծրագիրը:

Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և փաստորեն ավարտվում է 2019թ.-ին: Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից:

Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերու­թյան գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել