«Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տևել է հազիվ 10 րոպե: Ենթադրվում է` այսօր մեկնարկող նստաշրջանը ևս ամենակարճն է լինելու, և այսօրվա բուն նիստը կարող է տևել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը:

Այնինչ նախկինում ԱԺ նիստերը կարող էին անընդմեջ 3-4 օր տևել: Ստեղծված իրավիճակի պատճառը, թերևս, պատահական չէ. ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը բավական աղքատիկ է, իսկ պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքն էլ մերժվել են: Սա նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ չեն էլ քննարկվի: Այսինքն` մնում է երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկ զեկույց և մեկ հաղորդում, ինչը շատ ժամանակ չի խլի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել