Operativ.am-ը գրում է.

Չինական Huawei ընկերության հիմնադիր Ռեն Չժենֆեյի դուստրը՝ ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուն, որին ձերբակալել են Կանադայում, երկրի իշխանությունների, թագավորական հեծյալ ոստիկանության և սահմանապահ ծառայության դեմ դատական հայց է ներկայացրել, գրում է The Guardian-ը:

Վանչժոուն պնդում է, որ պատասխանող կողմը 2018թ.-ի դեկտեմբերին իր ձերբակալության ժամանակ խախտել է իր սահմանադրական իրավունքները: Հայցի մեջ ասված է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները հարցաքննել և խուզարկել են Վանչժոուին՝ առանց հայտնելու նրան իր իրավունքների, այդ թվում՝ փաստաբան պահանջելու իրավունքի մասին:

Դատական հայցը ներկայացվել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր քաղաքի գերագույն դատարան:

Հայցի ներկայացման օրը՝ մարտի 1-ին, Կանադայի իշխանությունները սկսել են Մեն Վանչժոուին ԱՄՆ արտահանձնելու գործընթացը, որտեղ նա մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցների խախտման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել