Հայտնի Tetris խաղի լավագույն խաղացողներից մեկը՝ Wumbotize կեղծանունով սթիմերը, Tetris-ի ծրագրավորողներից և Nintendo-ից հետաքրքիր առաջարկ է ստացել: Ընկերություններին դուր է եկել, թե ինչպես է սթիմերը մասնագիտորեն հաղթում մյուս խաղացողներին. այսուհետ նա նույնն է անելու Tetris 99-ում, ընդ որում՝ փողի դիմաց:

Spacestation Gaming լիգան նկատել է խաղացողի պրոֆեսիոնալիզմի մակարդակը, գնահատել նրա ներուժը և պայմանագիր կնքել Wumbotize-ի հետ: Դրանից հետո լիգան Tetris 99-ն ընդգրկել է կիբերսպորտային խաղերի ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել