Panorama.am-ը գրում է.

Մինչ այժմ չպարզված հանգամանքներում Ադրբեջանում գերի ընկած ու օրերս Գյանջայի դատարանի կողմից 20 տարվա դատապարտված Կարեն Ղազարյանի ծնողները հուսահատ են. ադրբեջանական ԶԼՄ-ներում Կարենի նկարը տեսնելով, որտեղ նա դատարանի դահլիճում է, ավելի են տխրել:

«Մենք տրամադրություն չունենք ընդհանրապես էդ դատավճռից հետո։ Նկարին նայելով՝ իրա վիճակը շատ վատ ա, նիհարած: Հինգ տարվա բուժումը անօգուտ դարձավ»,- forrights.am-ի հետ զրույցում ասել է Կարեն Ղազարյանի հայրը։

Կարենը հինգ տարի բուժում է անցել Ավանի հոգեբուժարանում: Ծնողները հույս են ունեցել, որ մինչ դատապարտվելը Կարենին հնարավոր կլինի հայրենիք վերադարձնել: Երկարուձիգ ամիսների ընթացքում ոչ մի կապ չեն ունեցել Կարենի հետ, ոչինչ չեն կարողացել որևէ բան փոխանցել: Միայն միջազգային Կարմիր խաչի միջոցով Կարենը բանավոր ծնողներին փոխանցել է, թե լավ է: Ծնողները կրկին մեկ ամիս առաջ նամակ են գրել Կարենին, սակայն որևէ ձևով դրան պատասխան դեռ չկա:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել