Հետազոտությունները ցույց են տվել, որ այն սնունդը, որը մենք օգտագործում ենք, ազդեցություն է ունենում մեր մարմնի հոտի վրա, այդ պատճառով հարկավոր է վերլուծել, թե ինչ եք ուտում և նոր խուճապի մատնվել տհաճ հոտի պատճառով։

Ձուկ

Ձուկը մի շարք օգտակար հատկություններ ունի, սակայն կան մարդիկ, ում արգելվում է ձուկ օգտագործել։ Օրինակ, եթե թյունոսից կամ կարմրախայտից ճաշատեսակ պատրաստեք, ապա մարմնի հոտը կարող է փոխվել։ Այս ձկները խոլին են պարունակում։ Խոլինը նպաստում է, որ մարմնի հոտը փոխվի ձկան հոտով, այս պատճառով փորձեք հետևել ձեր սննդակարգին և կհասկանաք՝ այն ազդո՞ւմ է ձեր օրգանիզմի վրա, թե՞ ոչ։

Կաթ

Ապացուցված է, որ հաճախակի կաթ օգտագործող մարդկանցից կաղամբի հոտ է գալիս։

Լոլիկ

Լոլիկը նույնպես ազդում է մարմնի հոտի վրա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ լոլիկում առկա տերպենները և կարոտինոիդները փոխում են մարդու քրտինքի բաղադրությունը։ Սովորաբար դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը շատ է ուտում այդ պտղից, և արդյունքում այս նյութերի քանակն օրգանիզմում ավելանում է, այդ պատճառով պետք չէ հրաժարվել սիրելի աղցաններից, ուղղակի հետևեք ձեր օգտագործած լոլիկի քանակին։

Կաղամբ

Չնայած որ կաղամբն ամենաօգտակար մթերքներից է, այնուամենայնիվ, պետք է վերահսկել նաև դրա օգտագործումը։ Քանի որ կաղամբի մեջ մեծ քանակությամբ ծծումբ կա, այդ պատճառով պետք չէ այն ուտել տնից դուրս գալուց առաջ, այլապես մարդիկ կարող են խուսափել ձեզանից։ Խնդիրն այն է, որ ծծումբն օրգանիզմում հայտնվելուց հետո միանում է այն նյութերին, որոնք պատասխանատու են վատ հոտերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել