Panorama.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից փետրվարի 6-ին` ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած Ս.Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. նոյեմբեր ամսին վերցրել է 507,000 ՀՀ դրամ և անհետացել` հափշտակելով այն։

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն անձնավորության առերևույթ հանցավոր գործողություններից տուժել է ևս երեք քաղաքացի: Մասնավորապես ներկայանալով որպես գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների դատախազ՝ բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումներ կատարելու պատրվակով նրանցից առանձին առանձին, տարբեր ժամանակահատվածներում, մաս-մաս ստացել է մի դեպքում շուրջ 1.000.000,
մյուսի դեպքում՝ 565.000, երրորդի դեպքում՝ 3.330.000 ՀՀ դրամ գումար և անհետացել։

Ցուցմունքներում առերևույթ խարդախության զոհ դարձած առանձին քաղաքացիներ նշել են, Ս.Ս.-ի հորդորով նաև ապառիկով գնել և նրան են փոխանցել բջջային հեռախոսներ, իսկ պահանջված գումարները տալու համար ստիպված ձևակերպել և ստացել են վարկեր:

Վերոնշյալ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ դրանցից երեքով քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեկ դեպքում՝  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել