Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլաիդմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Վաշինգտոնի հետ կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին:

Փաստաթուղթը ստորագրվել էր Խորհրդային միության ու Միացյալ Նահանգների միջև 1987-ին՝ սառը պատերազմի ավարտին: Պուտինը նահանգների վրա է դնում այդ փաստթուղթը չեղարկելու մեղքը՝ պնդելով, թե Վաշինգտոնը խախտել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

«Համաձայնագրի գործողության ժամկետը դադարեցվում է ստորագրման օրից, և այդ մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը պետք է տեղյակ պահի ամերիկյան կողմին», - ասված է փաստաթղթում:

Վաշինգտոնն անցած ամիս էր դեռ սկսել համաձայնագրից դուրս գալու գործընթացը: Նահանգները իր հերթին պնդում է, թե ռուսական կողմը պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ է ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել