Google-ը հրաժարվել է Google Play-ից հեռացնել սաուդականան Absher հավելվածը, որը թույլ է տալիս տղամարդկանց վերահսկել կանանց տեղաշարժը, հաղորդում է Business Insider-ը:

Ընկերության աշխատակիցները փորձարկել են ծառայությունը և հայտարարել, որ այն կշարունակի հասանելի լինել օգտատերերի համար, քանի որ ոչ ոքի իրավունքները չի ոտնահարում:

Սկզբում Absher-ը օգտագործվում էր Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության կողմից՝ որպես բնակչության վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշակման ռեսուրս: Բացի այդ՝ Absher-ը քաղաքացիներին թույլ է տալիս անձնագիր ստանալ կամ գրանցել տրանսպորտային միջոցը, սակայն հավելվածի միջոցով տղամարդիկ սկսել են վերահսկել և սահմանափակել իրենց ազգականուհիների տեղաշարժը:

Փետրվարին ԱՄՆ սենատոր Ռոն Ուիդենը խնդրել է Apple-ին և Google-ին «անհապաղ դադարեցնել» ծառայության աջակցությունն իրենց հարթակներում: Ըստ իրավապաշտպանների՝ հավելվածը նպաստում է պետության ներսում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի խթանմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել