Բրիտանական ընտանիքի երեք անդամները ստամոքսի հեռացման վիրահատության են ենթարկվել քաղցկեղի նկատմամբ հակվածության մասին իմանալուց հետո:

BBC News-ի փոխանցմամբ՝ Սոֆյա Ահմեդը և նրա եղբայրները՝ Թահիր Խանը և Օմարը, որոշել են հետազոտության ենթարկվել իրենց մոր և քրոջ ստամոքսի քաղցկեղի հետևանքով մահանալուց հետո: Արդյունքում պարզվել է, որ նրանք նույնպես ռիսկային խմբում են, ուստի բժիշկները խորհուրդ են տվել ստամոքսի հեռացման վիրահատության ենթարկվել:

Սոֆյայի խոսքերով՝ նա իմացել է, որ քրոջ մոտ քաղցկեղ կարող էր զարգանալ գենետիկ հակվածության հետևանքով, երբ կարդացել էր նրա բժշկական քարտը:

«Բոլորը մտածում էին, որ ես խենթ եմ, մինչև մենք ստացանք թեստերի արդյունքները և պարզեցինք, որ ես իզուր չեմ անհանգստացել»,- ասել է աղջիկը:

Նշվում է, որ բոլոր վիրահատությունները հաջող են ընթացել: Երիտասարդներն իրենց լավ են զգում: Սոֆյան, չնայած վիրահատությանը, որոշել է հղիանալ և երեխա ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել