Panorama.am-ը գրում է.

Փետրվարի 25-ին՝ մեկ շաբաթ առաջ Panorama.am-ի խմբագրությունը գրավոր հարցում էր ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամին։  Վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը՝  խնդրել հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանից խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին.

1.      «Իմ քայլը»-ը հիմնադրամը ստեղծվել է 2018-ի ամռանը։ Նախորդ տարվա ընթացքում ո՞ր ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ի՞նչ նվիրատվություններ են կատարվել հիմնադրամին։ Խնդրում ենք նվիրատվությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել ամբողջությամբ՝ նշելով կոնկրետ անձի կամ կազմակերպության կողմից նվիրաբերած գումարի չափը, նվիրատվություն կատարելու ամսաթիվը։
2.      Այս տարվա ընթացքում՝ մինչև փետրվարի 25-ը ներառյալ ովքե՞ր և ի՞նչ նվիրատվություններ են կատարել հիմնադրամին։
3.      Ընդհանուր առմամբ, ինչքա՞ն գումար է նվիրաբերվել հիմնադրամին մինչև փետրվարի 24-ը ներառյալ։
4.      Հիմնադրամն ինչպե՞ս է տնօրինել այդ գումարները, խնդրում ենք ծախսը ներկայացնել մանրամասն կերպով՝ նշելով ծրագիրը, ամսաթիվը, գումարի չափը և այլն։
5.      Խոստացել էիք, որ հիմնադրամը  գործելու է ««բլոքչեյն» տեխնոլոգիայի միջոցով՝ ապահովելու լիարժեք թափանցիկություն և հաշվետվողականություն»։ Սակայն հիմնադրամի ստեղծումից մոտ 7 ամիս անց հիմնադրամի պաշտոնական էջում նվիրատուների, պատվավոր գործընկերների մասին տեղեկություններ չկան։ Ինչո՞ւ։ Ե՞րբ այդ տեղեկատվությունը կհրապարկվի կայքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել