Իսկական ընկեր գտնելը մեծ երջանկություն է։ Սակայն պատահում է, որ մեզ հաշվենկատ և եսասեր մարդիկ են շրջապատում, իսկ մենք դա չենք էլ նկատում։ Նման ընկերներին պետք է ընդհանրապես ջնջել կյանքից։

1. Նրանք միշտ միայն իրենց մասին են խոսում

Միայն պատմելով իրենց անցկացրած հանգստի, ժամադրության, աշխատանքային խնդիրների մասին՝ նման մարդիկ չեն էլ հետաքրքրվում, թե ինչպես է անցել ձեր օրը։

2. Նրանք ձեզ մոտ մեղքի զգացողություն են առաջացնում

Եթե ընկերն անընդհատ օգտագործում է ձեզ, փորձում է ձեզ մոտ մեղքի զգացողություն առաջացնել կամ ստիպել անել ինչ–որ բան, որը դուք անել չեք ցանկանում, ամենայն հավանականությամբ, նա ձեզ օգտագործում է։

3. Նրանք ձեզ շատ քիչ ժամանակ են հատկացնում

Նրանք զանգո՞ւմ են ձեզ, որպեսզի հարցնեն, թե ոնց են ձեր գործերը, թե՞ հայտնվում են ձեր կյանքում միայն այն ժաանակ, երբ իրենց է ինչ–որ բան պետք։ Եթե ամեն դեպքում երկրորդ տարբերակն է, ապա դուք, ամենայն հավանականությամբ, պարզապես նրա փրկօղակն եք։ Մտերիմներին օգնելն ընկերական հրաբերությունների անբաժան մասն է, սակայն եթե դուք չեք կարող պատասխան օգնություն ակնկալել, ուրեմն՝ ձեզ օգտագործում են։

4. Նրանք չեն կարողանում գաղտնիքներ պահել

Իսկական ընկերը երբեք ոչ ոքի չի պատմի ձեր գաղտնիքները, հատկապես եթե դա կարող է ձեզ վնասել։ Հիշեք՝ արդո՞ք այդ մարդը փորձել է ձեր մասին ինչ-որ տեղեկություն բացահայտել շահադիտական նպատակներով, արդյո՞ք ձեզ պատմել է ուրիշի գաղտնիքները։ Եթե այո, ապա վստահել նման մարդուն չի կարելի։

5. Նրանք ձեզնից ինչ-որ բան են ժամանակավորապես վերցնում, բայց երբեք չեն վերադարձնում

Եթե ընկերը հաճախակի ինչ-որ բան է ձեզնից վերցնում (գումար, իրեր), սակայն հազվադեպ է դրանք վերադարձնում, դա ևս մեկ նշան է, որ այդ մարդը ձեզ օգտագործում է։ Իհարկե, մտերիմ մարդիկ կարող են իրարից ինչ-որ բաներ խնդրել, վերցնել, սակայն երբ դա միակողմանի բնույթ է կրում, նման մարդկանց հետ ավելի լավ է չշփվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել